Օրերս լույս է տեսել թուրք լրագրող Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի «Սակայն ո՞ր թուրքերն ու հայերը» (Ama Hangi Türkler ve Ermeniler) գիրքը:
Թուրք հեղինակն իր գրքում անդրադարձել է Հայկական հարցին և հայ-թուրքական հարաբերություններին:Գիրքը կազմված է երեք գլուխներից` երկու հասարակությունների միջև հարաբերությունները, միջպետական հարաբերությունները և Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի լրատվամիջոցներից ընտրված հարցազրույցներ:
Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն «Թուրքագիտական պորտալի» հետ զրույցում նշեց, որ գիրքը դեռ միայն թուրքերենով է լույս տեսել և ներկայում վաճառվում է միայն Թուրքիայում: Առաջիկայում այն կարող է վաճառքի հանվել նաև Հայաստանի տարածքում:
source: http://www.allturkey.am